Լիլիթ Հովհաննիսյանը՝ կապույտ վարսերով. երգչուհին կտրուկ ոճափոխության է դիմել


14:19 , 7 հունիս, 2021

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծննդին։ Հայտարարությունից հետո Լիլիթը պարբերաբար կիսվում է ֆոտոշարքերով։
Երգչուհին ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է վարսերի կապույտ երանգով: 
Լիլիթը նաև շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին՝ 600 հազարի շեմը հատելու համար։
«600.000 հետևորդ Ինստագրամում..․ 600.000 շա՜տ թանկ մարդ ինձ համար... 600.000 անգամ մերսի, որ չնայած սոցիալական ցանցերում իմ չափազանց պասիվությանը` հերիք չի շարունակում եք հետևել ինձ, դեռ մի բան էլ ավելին. էջս առաջատարն է Հայաստանում»,-լուսանկարին կից գրել է Լիլիթը։

Ավելի վաղ երգչուհին ինստագրամյան էջում նոր տեսանյութ էր հրապարակել, որում ուլտրաձայնային հետազոտություն էրանցնում։
Կադրերում լսվում էր փոքրիկի սրտի աշխատանքը։
Հրապարակմանը կից գեղեցիկ կարգավիճակում գտնվող երգչուհին գրել էր.«Երեխայիս առաջին վիդեոն»։

View this post on Instagram

A post shared by Lilit Hovhannisyan (@lilithovhannisyan)