Մուրադովը ՀՀ ՊՆ-ում է. Օրակարգում ՀՀ սահմաններում տիրող անկայուն վիճակն է ու հայ ռազմագերիների հարցը


13:49 , 7 հունիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ-ում այսօր հանդիպում է նախատեսված Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ։

«Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Մուրադովը 102-րդ ռազմաբազայի հրամանատարին ներկայացնելուց հետո շտապել է ՀՀ Պաշտպանության նախարարություն ։

Ենթադրաբար կքննարկվի ՀՀ տարածքում ստեղծված իրավիճակը, եռակողմ բանակցությունները և հայ ռազմագերիների վերադարձի հարցեր։