Նիկոլը երկրի վիճակը համեմատել է գահավիժող ավտոմեքենայի հետ, որը արգելակներ չունի, բայց մոռացել է նշել, որ մեքենայի վարողը մեքենա վարել չգիտի


09:50 , 7 հունիս, 2021
Նիկոլը բաց նամակով դիմել է ՀՀ հպարտ քաղաքացուն, որտեղ երկրի վիճակը համեմատել է գահավիժող ավտոմեքենայի հետ, որը չունի ղեկ, շարժիչ եւ արգելակներ:
Սակայն մի կարեւոր բան մոռացել է նշել, որ այդ մեքենայի վարորդը խմած է , ասեմ ավելին` մեքենա վարել չգիտի։
Երբ այդ մեքենան ընդունել է, եղել է հա՛մ շարժիչ, հա՛մ ղեկ, հա՛մ էլ պոլնի բակ բենզին։ Գուցե տյունինգ արած չի եղել այդ մեքենան, բրիտվա բանդաժներ չկար տակը, շատ էր քշած եւ այլն, սակայն եղել է մեքենա, որը ռասկուլաչիտ է արել եւ գահավիժման հասցրել մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես։
Եւ վերջում պարզ տրամաբանական հարց։
Եթե դու եւ քո թիմը տենց լավ մեքենա վարել գիտեք,բա ԼեննաԳանից-Երեւան ինչի՞ ոտքով եկաք։