ՌԴ-ում հայտնել են՝ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը կավարտվի տարեվերջին


19:02 , 6 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը կավարտվի 2021 թվականի վերջին, գրում է korrespondent.net-ը։

Ռուսաստանի իշխանությունները վստահ են, որ շինարարության ավարտից հետո գազատարը կսկսի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։ 

«Այն աշխատանքները, որոնք այսօր ընթանում են, կավարտվեն մինչև տարեվերջ, և նախագիծը կհանձնվի շահագործման», - ասել է Նովակը:

Հիշեցնենք՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարը մոտ 95 տոկոսով պատրաստ է: Ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել սեպտեմբերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ