Ֆրանսիան կասկածում է Լիբանանի ԿԲ ղեկավարին փողերի լվացման գործում ներգրավվածության մեջ


15:58 , 6 հունիս, 2021

News.am-ը գրում է․

Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը սկսել է հետաքննություն Լիբանանի Կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալյամեի նկատմամբ, որը կասկածվում է կազմակերպված խմբի կազմում փողերի լվացման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սալյամեի եւ նրա շրջապատում չորս մարդու՝ եղբոր, որդու, զարմիկի եւ գործընկերոջ նկատմամբ հետաքննությունը սկսվել է մայիսի վերջում այս տարվա ապրիլին հակակոռուպցիոն դատախազությանը ներկայացված երկու բողոքների հիման վրա: Առաջին բողոքը ներկայացրել է Accountability Now շվեյցարական հիմնադրամը, որը զբաղվում է Լիբանանում քաղաքացիական հասարակության աջակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ