News.am-ը գրում է․
Մինչեւ ընտրությունները նախընտրական, իշխանության պայքարի վիճակն այնքան է սրվելու, որ գրեթե մենք կարող ենք կանխատեսել, որ քաղաքացիական պատերազմի շեմին ենք: Այս մասին այսօր`է հունիսի 6-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսին ասել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երեկ հետեւում էինք իշխող կուսակցության ծրագրի ներկայացման հավաքին, որտեղ ինչ-որ ջղայն մարդիկ քննադատում էին ազգային համաձայնության կառավարության ձեւավորմանը, համերաշխության օրակարգին, միասնական, միաբանված լինելուն` ընդդեմ մեր բոլորի թշնամու: Եւ այս իմաստով ես ուղղակի զարմանում եմ, լավ եթե համերաշխությունը մերժվում է, դրա այլընտրանքը ո՞րն է: Դրա այլընտրանքը քաղաքացիական պատերազմն է, բախումներն են, ատելության դոզան այնքան է բարձրանալու, որ մարդկանց տանելու են բախումների»,-ասաց նա:
Մարուքյանը ընդգծեց, որ եթե իշխող կուսակցության եւ նախկին իշխանությունների քարոզարշավը շարունակվի այս ոգով, հնարավոր չի լինելու խուսափել բախումներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ