Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները շարունակում են անդրադառնալ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի այցին Արցախ


21:52 , 5 հունիս, 2021
Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները շարունակում են անդրադառնալ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի այցին Արցախ։

Ուշագրավ է, որ «հրապարակումներից» մեկում Ադրբեջանի վախերը դրսևորվում են «Պատիվ ունեմ» դաշինքի թշնամական պիտակավորումներում։

Դրանում, մասնավորապես, Ա. Վանեցյանը բնորոշվում է որպես «Կրեմլի հովանավորությունը վայելող գործիչ», իսկ Հայաստանի երրորդ նախագահ Ս. Սարգսյանը՝ Ադրբեջանի դեմ գործած «տեռորիստ»։

Բաքվի բռնապետի գրչակներին կուզենայի հավաստիացնել, որ, այո՛, մեր դաշնակիցների և բարեկամների հետ սերտ համագործակցային մթնոլորտում «Պատիվ ունեմ» դաշինքը օր ու արև չի տալու թշնամուն։