ՀԱՊԿ-ում գնահատել են ռադիոէլեկտրոնային պայքարի զարգացման հեռանկարները


19:11 , 4 հունիս, 2021

News.am-ը գրում է.

ՀԱՊԿ-ում գնահատել են ռադիոէլեկտրոնային պայքարի զարգացման հեռանկարները:

Այդ հարցով առաջին նիստն անցկացվել է Մոսկվայում հունիսի 4-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբում:

«Նիստի մասնակիցները լսել են ՀԱՊԿ հավաքական ուժերի կիրառման պլանավորման վարչության պետ, ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժեր) կիրառման եւ ուսուցման պլանավորման կենտրոնի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլեւին, ով պատմել է ՀԱՊԿ ուժայի պոտենցիալի մասին: ՌԴ օդադեսանտային զորքերի շտաբի ներկայացուցիչը հանդես է եկել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների եւ ուժերի մասին տեղեկությամբ»,-ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը: