Գերիների հարազատները հանդիպել են ԱԺ նախագահին. այն անցել է լարված մթնոլորտում


17:04 , 4 հունիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Գերիների հարազատներն այսօր հանդիպել են ԱԺ նախագահի հետ:Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ԱԺ աշխատակազմից՝ նշելով, որ հանդիպումը եղել է փակ, եւ այլ մանրամասներ հայտնել չեն կարող:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, ծնողների նյարդերը տեղի են տվել։