2020թ-ին՝ պատերազմի և համավարակի տարում, Հայաստանի իշխանությունը բաժանել է մոտ 45 միլիոն դոլար պարգևավճար


13:06 , 4 հունիս, 2021
Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Շատ հատկանշական է, որ աղետի եզրին հասած պետության գործող իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել իրենց այդքան սիրելի պարգևավճարներից, և սա այն դեպքում, երբ ունեցել ենք 5000 զոհ, հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ, քանդված տնտեսություններ, հազարավոր փախստականներ և համավարակի պատճառով սննկացած կամ դրա վտանգի առաջ կանգնած հարյուրավոր տնտեսվարողներ։ Պետությունում, որտեղ բոլոր ոլորտներում ակնհայտ ձախողումներ ու խայտառակություններ են գրանցվում ամեն օր, իշխանությունն իրեն պարգևատրում է 45 մլն դոլարով, իսկ հետո հայտարարում, թե միջոցներ չկան սահմանները կահավորելու և պատշաճ հսկելու համար։