Ազգային ժողովում Ռոբերտ Քոչարյանի մասին ելույթից հետո ծափեր հնչեցին


12:21 , 4 հունիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե այս խորհրդարանը վախենում է իրենից: Խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ապա նա դիմեց պատգամավոր Աննա Գրիգորյանին, ով «Հայաստան» դաշինքի երրորդ համարն է ու հարցրեց՝ տիկին Գրիգորյան, ձեր առաջնորդի ինչի՞ց պետք է վախենա այս խորհրդարանը, «Իզմիրլյանից» տրված խիստ սպեցիֆիկ տեղեկանքների՞ց, թե՝ Հայաստանի պատմության մեջ բացառիկ տգիտությունից. «Տիկին Գրիգորյան, ձեր առաջնորդին կտանեք ինչ-որ թերապևտի մոտ վախը հաղթահարելու համար ու կուղարկեք Հանրային հեռուստաընկերություն բանավեճի: Անպայման կուղարկեք:

Կամ վախենում է, կամ չի վախենում ու գնում է, թող հաղթահարի այդ վախը, ես լավ թերապևտ կարող եմ խորհուրդ տալ»,-ասաց նա:

Ալեքսանյանի ելույթից հետո ծափեր հնչեցին դահլիճում: