Ժամը 10։00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա, որից 4-ի ղեկին եղել են անչափահասներ


11:26 , 4 հունիս, 2021

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ժամը 10։00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց և կոչ անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։