ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ 25 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կնվիրաբերի


01:35 , 4 հունիս, 2021

News.am-ը գրում է․

Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ 25 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կնվիրաբերի, որի մեծ մասը կտրամադրվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX նախաձեռնությանը:

Սպիտակ տունը հաղորդել է է, որ շուրջ 19 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կտրամադրի COVAX-ին: Մոտ 6 միլիոն չափաբաժին ուղիղ կառաքվի դրա կարիքն ունեցող երկրներ, այդ թվում՝ Մեքսիկա, Կանադա եւ Հարավային Կորեա, ինչպես նաեւ ՄԱԿ-ի առաջատար աշխատակիցների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ