Պատշգամբում կազմակերպված ընդունելությունից կարելի է կռահել դիմացինի հանդեպ վերաբերմունքի աստիճանը․ Էդգար Ղազարյան


01:53 , 3 հունիս, 2021
Ոչ թե պաշտոնական ընդունելությունների համար նախատեսված սրահում, ոչ թե աշխատասենյակում, այլ պատշգամբում կազմակերպված ընդունելությունից կարելի է կռահել դիմացինի հանդեպ վերաբերմունքի աստիճանը։ Քանի որ, ի տարբերություն Մոսկվա կատարվող այցերի, այս դեպքում չի պահանջվել այցից հինգ օր առաջ ինքնամեկուսացվել, լողանալ, կտրել մազերն ու եղունգները, հավանաբար գարշելի հոտն է ստիպել հյուրընկալ կողմին կայացնել այդպիսի որոշում․ հյուրին նստեցնել բացօթյա պատշգամբում, ընդ որում ոչ թե դեմ դիմաց, այլ սեղանի մյուս անկյունում՝ որոշակի հեռավորության վրա։