Wizz Air-ի գլխավոր տնօրեն. ԵՄ-ում ճանապարհորդության կանոնների համաձայնեցումը վերածվել է քաղաքականացված գործընթացի


02:27 , 3 հունիս, 2021

News.am-ը գրում է․

Եվրամիությունում ճանապարհորդության կանոնների համաձայնեցումը վերածվել է քաղաքականացված գործընթացի, եւ կանոնները շարունակում են «անկանխատեսելի» լինել: Այս մասին CNBC-ին հայտնել է Wizz Air բյուջետային ավիաընկերության գլխավոր տնօրենը:

«Կարծում եմ, որ Եվրամիությունը, որպես այդպիսին, ամբողջովին կազմալուծվել է. մենք չկարողացանք մշակել իրավիճակի կարգավորման միասնական միջոցներ եւ համաձայնվեցված մոտեցում, եւ այն դարձավ չափազանց քաղաքականացված գործընթաց», - ասել է Յոզեֆ Վարադին:

Եվրոպացիները ցանկանում են կրկին սկսել ճանապարհորդել: Այնուամենայնիվ, մտավախություններ կան, որ կարանտինային կանոնների անընդհատ փոփոխությունները եւ Covid-ի թեստ հանձնելու անհրաժեշտությունը ճանապարհորդությունից առաջ եւ հետո կարող են վախեցնել որոշ ճանապարհորդների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ