ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն


18:39 , 2 հունիս, 2021

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Նա կմասնակցի հունիսի 2-ից 5-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։

Այս մասին տեղեկացնում է Դատախազության հանրային կապերի բաժինը:

Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակներում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը, որին մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ։

Այցի շրջանակներում նախատեսված է եկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: