459 միլիոն ՀՀ դրամ հատկացվել է միայն քվեաթերթիկների համար. Որքա՞ն գումար է հատկացվել ընտրությունների անցկացման համար


14:55 , 2 հունիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ ԿԸՀ-ին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 500 միլիոն 543 հազար 900 ՀՀ դրամ։

Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ԿԸՀ-ից։

Հաշվի առնելով այն փաստը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 20-ից ավել կուսակցություն և դաշինք, Analitik.am-ը հետաքրքրվել էր, թե որքան գումար է հատկացվելու քվեաթերթիկների պատրաստմանը։

ԿԸՀ-ից մեզ ի պատասխան հայտնեցին, որ վերոնշյալ գումարից քվեաթերթիկների համար հատկացվել է 459 միլիոն 490 հազար 200 ՀՀ դրամ։