Էջմիածնում ուժեղացված հսկողություն է


13:16 , 2 հունիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

Էջմիածին քաղաքից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Էջմիածին քաղաքում Դոն Պիպոյի թիմակիցների, ինչպես նաև այն անձանց, որոնց ենթադրյալ կասկածում են վերջերս Էջմիածնում տեղի ունեցած դեպքի մասով, տների դիմաց ուժեղացված հսկողություն է իրականացվում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ըստ նախնական վարկածի՝ սպանվածը Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի ընկերն է: