Lurer.com-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա:
Ըստ լուրերի՝ սպանվածը Դոն Պիպոյի ընկերն է, սակայն ԼՈՒՐԵՐ.com-ի ունեցած տեղեկություններով՝ սպանվածը ոչ թե Դոն Պիպոյի ընկեր Քյավառցի Ռաֆոն է, այլ վերջինիս վարորդն ու անվտանգության աշխատակիցը:
Սպանվածը և «Քյավառցի Ռաֆոն» կապված են վերջերս սպանված Դոն Պիպոյի եղբոր հետ ևս։