Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում մերկ տղամարդու մասնակցությամբ տեսանյութն արվել է 2020-ի սեպտեմբերին. Փոխոստիկանապետ


16:01 , 1 հունիս, 2021

Aysor.am-ը գրում է.

Չի բացառվում, որ հետագայում այլ երկրներից կադրեր ներկայացվեն իբր ՀՀ ոստիկանության որևէ ստորաբաժանումում տեղի ունեցած իրողություն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն՝ անդրադառնալով համացանցում պարբերաբար հայտնվող՝ ոստիկանների գործողություններին առնչվող տեսանյութերին։ 

Ինչ վերաբերում է համացանցում այսօր տարածված տեսանյութին, որտեղ ոստիկանության բաժանմունքում մերկ տղամարդ է երևում, Ֆիդանյանն ասաց.

«Խոշտանգման դեպք առկա չէ։ Տեսանյութը, որի մասին հիշատակում եք, տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին»։