ՀՐԱՏԱՊ. «Շիշ բռնողը» հարձակվել է իր հետ առնչվող քրեական բանդային ձերբակալած ոստիկանների վրա. Mediaport


22:31 , 31 մայիս, 2021

Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ «Շիշ բռնողի» հետ անմիջական կապ ունեցող շուրջ 20 հոգանոց մարդասպանների բանդայի ձերբակալումից հետո, Ոստիկանության Արաբկիրի բաժին է ժամանել «Շիշ բռնողը» և ձերբակալման խնդրով մեծ աղմուկ բարձրացրել:

Հայհոյել ու վիրավորել է բաժնի պետին, տեղակալին և օպերատիվ գծով աշխատակիցներին՝ պահանջելով ազատ արձակել բանդայի ձերբակալված անդամներին:

Հենց այս պահին Ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցները Արաբկիրի բաժնում հետաքննություն են անցկացնում, թե ոստիկաններից ով է նկարել գետնին պառկացված բանդայի ներակայացուցիչներին և ինչպես է տեսանյութը հայտնվել համացանցում: