Հունիս 20-ին քաղաքական գնդակահարության ենք ենթարկում Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան


16:58 , 31 մայիս, 2021

Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի ու Արցախի վերքերը չեն լավանում ու չեն լավանալու, չեն սպինալու  այնքան ժամանակ, որքան Նիկոլ Փաշինյանն իշխանության է»,- ասուլիսում ասաց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը թաքցնում է զոհվածների իրական թիվը, նրանց մարմինները, մասունքները:

«Երբ պատերազմի ժամանակ ես զորակոչվեցի բանակ, իսկ ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ, ենթադրվում էր, որ ես պետք է գնամ ու մասնակցեմ դիահերձման աշխատանքներին, օգնեմ, բայց ինձ չտարան այնտեղ այն նույն պատճառով, ինչ այսօր անհետ կորածների ծնողները բողոքում ու մեղադրում են Նիկոլին։ Արդեն պատերազմի 4-րդ, 5-րդ օրը գիտեի, որ բազմաթիվ զոհեր կան, մարմինները պահվում են «Սպայկայի» սառնարաններում»,- ասաց Ա. Աշոտյանը:

Նա նշեց, որ այս ցավը կարող է բուժվել այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես ոչնչացվի։

«Փաշինյանի՝ վերջին երկու օրերի ագրեսիվ պահվածքը վկայում է այն մասին, որ նա անցել է վա բանկ, Ալիևից երաշխիքներ է ստացել, որ սահմանի վրա նոր մեծ միջադեպեր չեն լինելու մինչև ընտրարշավ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Ա. Աշոտյանը կարծում է, Փաշինայնն արդեն մի բան տորագրել է:

«Այն փաստը, որ նա թողել է մեր երկրի պրոբլեմները,  ռազմագերիներին  ու մարզերում հայալեզու, բայց թուրքական քարոզչություն է իրականացնում, վկայում է այն մասին, որ իր թիկունքն ամուր է, իսկ իր թիկունքը վաղուց Ադրբեջանի ժողովուրդն է, ոչ թե հայ»,-ասաց քաղաքական գործիչը։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով, եթե հունիսի 20-ին Փաշինյանն իրեն հռչակի հաղթող և մարսի դա, ապա կստացվի, որ հայ ժողովուրդը պատմության մեջ  ոչ միայն պետականության, այլև գենի իրավունք չունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: