Հայաստանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել մեր ազգային և պետական շահի հակասող նախաձեռնության պատճառով (Video)


14:20 , 31 մայիս, 2021
«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,-նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է Արա Այվազյանը:

Մենք ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարի հրաժարականի պատճառը Ալիև-Փաշինյան ուղիղ կապի միջոցով ՀՀ իշխանությունների հակահայ պահվածքն է, որը լուրջ բունտ է հասունացրել ԱԳՆ-ում: