Տղամարդը ֆրանսիական մի գյուղի կտակել է իր ողջ ունեցվածքը. ո՞րն էր նպատակը


21:00 , 31 մայիս, 2021

Ֆրանսիայի գյուղերից մեկի բնակիչները զարմացել էին, երբ իմացան, որ ոմն ավստրիացի իրենց մեծ ժառանգություն է թողել։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Շամբոն-սյուր-Լիոն գյուղի համերաշխ բնակիչներն օգնում էին այն մարդկանց, որոնք փախչում էին դաժան ֆաշիստներից։ Գյուղն ուներ շուրջ 2000 բնակիչ, որոնցից ոչ մեկը չէր կարողանում հանգիստ նայել, թե ինչ է կատարվում պատերազմի ժամանակ։ Նրանք ապաստան էին տալիս դրա կարիքն ունեցող յուրաքանչյուրին։ Գյուղացիների միասնական ջանքերով փրկվել է շուրջ 2500 հրեա, այդ թվում՝ Էրիկ Շվամը։ Նրան ֆրանսիացիները փրկել են 1943 թ. և ընտանիքի հետ դպրոցում թաքցրել նացիստներից։ Գյուղում Էրիկն ապրել է 7 տարի, ապա ընտանիքի հետ տեղափոխվել։

Տղային հաջողվեց հաղթահարել պատերազմը։ Նա ավարտեց դպրոցը և ուսումը շարունակեց Լիոն քաղաքում՝ դեղագործի մասնագիտություն ստանալով։ Այնտեղ նա ծանոթացավ մի աղջկա հետ, որի հետ հետագայում ամուսնացավ, սակայն համատեղ կյանքի ընթացքում զույգը երեխաներ չունեցավ։ 2013 թ. զույգն սկսեց մտածել, թե ում պետք է թողնի իր ողջ կարողությունը։ Իր կյանքի ընթացքում Էրիկը հաջողակ բիզնեսմեն էր դարձել, և նրա կարողությունը կազմում էր մի քանի միլիոն եվրո։ Երկա մտածելուց հետո նա որոշեց իր ունեցվածքը թողնել Շամբոն-սյուր-Լիոն գյուղին, որի բնակիչները փրկել թին իր կյանքը։

Տիկին Շվամը մահացավ 2019 թ., իսկ Էրիկը՝ 2020 թ. դեկտեմբերին։ Սակայն մահանալուց առաջ նա հասցրել էր ողջ փաստաթղթավորումն իրականացնել և գյուղին կտակել 2 մլն եվրո։ Գյուղապետն ապշած էր և հուզված, իսկ գյուղացիները որոշում կայացրին գումարը խելամտորեն ծախսել։

Փաստաթղթերում նշվում է, որ նվիրաբերված ողջ միջոցները գյուղացիները պետք է ծախսեն կրթաթոշակների, երիտասարդական և կրթական ծրագրերի վրա։ Էրիկը ցանկանում էր, որ Շամբոն-սյուր-Լիոնի բնակիչները բարեկեցիկ կյանքով ապրելն, իսկ երիտասարդությունը՝ զարգանա։