Վարչապետը դժգոհում է, որ երեխաների հսկայական հատված կարդալ չգիտի. նրանք դպրոց գնացել են այսօրվա կառավարության օրոք, ո՞վ է մեղավոր, որ կարդալ չգիտեն


12:30 , 31 մայիս, 2021
Քարոզարշավի կարևոր կետերից մեկն ընտրելով կրթության խնդիրները՝ վարչապետը դժգոհում է, որ մեր 10 տարեկան երեխաների հսկայական հատված կարդալ չգիտի։ Պարզ թվաբանական հաշվարկն ասում է, որ այդ երեխաները դպրոց գնացել են այսօրվա կառավարության օրոք՝ առնվազն 2017-ից հետո։ Ո՞վ է մեղավոր, որ այդ երեխաները կարդալ չգիտեն։
Մյուս կողմից, իշխանությանն այսօր ձեռնտու է, որ Հայաստանում կրթական մակարդակը լինի ամենացածր մակարդակում, քանի որ անգրագետ կամ կիսագրագետ մարդկանց ավելի հեշտ է մոլորեցնել և գլխաքանակի նման վարվել։ «Գլխաքանակ»-ը այսօրվա պաշտոնյաների և նրանց հովանավոր օլիգարխների սիրելի բառն է, երբ խոսում են ընտրողների մասին։