Ձախից Սուրեն Զոլյանն է, գիտակցական կյանքի մեծ մասը զբաղվեց արցախյան հիմնահարցով, պայքարեց Արցախի համար, աջից Միքայելն է՝ Սուրեն Զոլյանի որդին, դարձավ վիժվածքի ուսապարկերից մեկն ու մասնակցեց Արցախի հանձնմանը, 5000 պայծառ տղաների գլուխն ուտելուն


23:55 , 28 մայիս, 2021
Ձախից Սուրեն Զոլյանն է, գիտակցական կյանքի մեծ մասը զբաղվեց արցախյան հիմնահարցով, պայքարեց Արցախի համար: Նոր տեսա նկարը: Ծերացել է, ցավ է ծորում նկարից: Արցախի հանձնման ու դավաճանված պատերազմի ցավն է, Եռաբլուրի ցավն է:

Աջից Միքայելն է՝ Սուրեն Զոլյանի որդին: Գիտակցական կյանքում սոռոսականության շրջանակներում զբաղվեց «կոռուպցիայի դեմ պայքարով», «մարդու իրավունքների համար պայքարով», դարձավ վիժվածքի ուսապարկերից մեկն ու մասնակցեց Արցախի հանձնմանը, 5000 պայծառ տղաների գլուխն ուտելուն, թուրքի կոշիկ լիզելուն:

Հասկանում եմ Սուրեն Զոլյանի ցավը: Հասկանում եմ, որովհետև հայրս ինձ 14 տարեկանում մի բան ասաց, որ «ականջիս օղ արեցի»: Ասաց՝ եղե՞լ է որ ամաչես, որ ես քո հայրն եմ: Ասացի՝ ոչ: Ասաց՝ դե էնպես արա, որ ես չամաչեմ որ դու իմ տղան ես:
#antinikol