Twitter-ն անհանգստացած է Հնդկաստանում իր աշխատակիցների անվտանգության համար


12:13 , 30 մայիս, 2021

News.am-ը գրում է․

Twitter-ն անհանգստացած է Հնդկաստանում իր աշխատակիցների անվտանգության համար եւ կառավարությանը կոչ է արել հարգել խոսքի ազատությունը։ Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ հնդկական ոստիկանությունն այցելել է Նյու Դելիում ընկերության գրասենյակ այն պատճառով, որ վերջինս իշխող կուսակցության ներկայացուցչի թվիթը որպես «մանիպուլյացիա» է նշել, հաղորդում է AP-ն:

Twitter-ը հայտարարել է, որ «մտավախություն ունի ոստիկանության կողմից ահաբեկման տակտիկայի օգտագործման վերաբերյալ» եւ «խոսքի ազատության պոտենցիալ սպառնալիքի վերաբերյալ այն մարդկանց համար, ում մենք ծառայում ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ