Հարրի Փոթերի հեղինակները 2 անակնկալ են խոստանում երկրպագուներին


13:06 , 30 մայիս, 2021

Այս տարի Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմը նշում է ստեղծման 20-ամյակը: Սիրված ֆիլմի հոբելյանին ընդառաջ ֆիլմի հեղինակներն անակնկալներ են պատրարստել, գրում է Daily Mail-ը: 

Նոր ձևաչափի երկու սերիալ կթողարկվի: Դա կլինի վիկտորինա 4 մասից բաղկացած և վավերագրական ֆիլմ, որը կպատմի ֆիլմի նկարահանումների ընթացքի մասին: Նոր նախագծի վրա արդեն աշխատում են Warner Bros., Unscripted Television և Warner Horizon ընկերությունները:

Առայժմ հստակ չէ, թե ինչի մասին է լինելու վիկտորինան, բայց երկրպագուներն ակնկալում են ֆանտաստիկ զարգացումներով հետաքրքիր սյուժե:

Հիշեցնենք՝ «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը» ֆիլմի առաջին մասն էկրան բարձրացավ 2001 թվականի նոյեմբերի 16-ին: Հետո հաջորդեցին մյուս մասերը: Վերջին՝ 8-րդ էպիզոդը, որը կազմված էր 2 մասից, ցուցադրվեց 2011 թվականին: Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 1.5 մլրդ դոլար, մինչդեռ հասույթը՝ մոտ 10 մլրդ: