Կապիտուլյանտի առաջարկը մեկ նախադասությամբ. «Հայաստանի սահմանները լիկվիդացիոն գներով դուրս են բերվում միջազգային աճուրդի»


19:21 , 27 մայիս, 2021
Կապիտուլյանտի առաջարկը մեկ նախադասությամբ. «Հայաստանի սահմանները լիկվիդացիոն գներով դուրս են բերվում միջազգային աճուրդի»։
Այսինքն, նոր հակամարտության «կարգավորման» նոր առաջարկ է անում ԵԱՀԿ-ին։ Եթե այս առաջարկը լուրջ ընդունվի Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ- անդամ մյուս երկրների կողմից, ապա դա մեր սահմանների երկայնքով նոր միջազգային հակասությունների դուռ կարող է բացել։
Երկրորդ, իսկ եթե Ադրբեջանը համաձայնվի մի պայմանով, որ ԵԱՀԿ կազմում Թուրքիայի «խաղաղար-դիտորդները» ևս պետք է մասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք գոտու ձևավորման և սահմանազատման նիկոլակերտ ակցիային։
Եվ վերջապես երրորդ. իսկ կա՞ մի նախադեպ, երբ միջազգային խաղաղարար կամ դիտորդական ստորաբաժանումները մտել են որևէ տարածաշրջան ու հետո հեշտությամբ լքել այն։