Ռուսական կողմը մասնակցում է բանակցություններին. փոխնախարարը` գերեվարված վեց զինվորի մասին


16:35 , 27 մայիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ բանակցություններ են տարվում Գեղարքունիքի մարզից գերեվարված վեց զինծառայողներին վերադարձնելու համար։ Լրագրողների հարցին, թե արդյոք ռուսական կողմը նույնպես մասնակցում է բանակցություններին, Սարգսյանը պատասխանեց` այո։

«Բանակցություններ են վարվում, Ռուսաստանը` որպես մեր թիվ մեկ ռազմական գործընկեր, իհարկե իր մասնակցությունն ունի», – ասաց Սարգսյանը։

Նա վստահեցրեց, որ զինծառայողներին չկրակելու հրաման տրված չէ։

«Նման հրահանգ տրված լինել չի կարող», – ավելացրեց նա։