Վաղարշակ Հարությունյանն առավոտյան մեկնել է Մոսկվա


13:17 , 27 մայիս, 2021

Analitik.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այս պահին Մոսկվայում է։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նախարարն առավոտից գտնվում է Մոսկվայում`գործուղման մեջ, շատ կարևոր հարցով` ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում։ Նախարարը կգա և, եթե նպտակահարմար կգտնի, որոշ փակագծեր կբացի»,– ասաց նա։