Շատ լարված իրավիճակ է հիմա Կութում, կրակոցներ կան, պատասխանում ենք․ Գեղամասարի համայնքապետ


13:28 , 27 մայիս, 2021

Yerkir.am-ը գրում է.

Lարվածության ամենաբարձր աստիճանն է, պայթյունավտանգ, թշնամին կրակում է, պատասխանում ենք։ Փորձում ենք գերի ընկած տղաներին հետ բերել, տեսնենք՝ ինչքանով կստացվի, որոշակի գործողություններ արվում են․ Yerkir.am-ին հայտնեց Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։ 

Գեղամասարի ղեկավարը նշեց, որ կրակոցները Գեղամասար խոշորացված համայնքի Կութ գյուղի տարածքում են։ Թշնամին առաջխաղացում չունի։