«Զոհերի մասին դուք մտածեք». Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (Video)


12:42 , 27 մայիս, 2021
Yerkir.am-ի լրագրողը երեկ Երևանի ռեստորաններից մեկում երեկոն վայելող Ալեն Սիմոնյանին ու DJ Էդոյին հարց է ուղղել՝ սահմանների լարվածության ու զոհի առկայության ֆոնին ի՞նչ սրտով են ռեստորան այցելում:

Ալեն Սիմոնյանն ասել է, որ զոհերի մասին լրագրողն ինքը մտածի, իսկ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին դրսում մտահոգվի:

Այնուհետ նա կոպտել է լրագրողին, ռեստորանի աշխատակիցների միջոցով փորձել է դուրս հրավիրել, իսկ նրա վարորդ-ախռանիկ Համոն հրմշտել է լրագրողին: