Սոռոսի հիմնադրամի վայնասունը տեսա՞ք, արտասահմանյան գործակալական ցանցի վայնասունը տեսա՞ք, իսկական երեսպաշտների հավաքածու


22:44 , 26 մայիս, 2021
Սոռոսի հիմնադրամի վայնասունը տեսա՞ք: Արտասահմանյան գործակալական ցանցի վայնասունը տեսա՞ք: Իսկական երեսպաշտների հավաքածու:
Տարիներով մարդու իրավունքներով ու խոսքի ազատությամբ գլուխ էին տանում, «պայքարում էին», իսկ վերջին 3 տարիներին դե ֆակտո և դե յուրե լինելով ստահակների իշխանության մաս, ջայլամի նման գլուխները մտցրել էին հողի մեջ ու համառորեն աչք էին փակում, հաճախ նաև արդարացնում էին ստահակների իշխանության քայլերն ընդդեմ մարդու իրավունքների ու խոսքի ազատության: Հենց ԱԱԾ-ն հասավ իրենց, հիշեցին իրենց իսկ հռչակած արժեքների մասին ու սկսեցին աղմկել:
Սա թող դաս լինի բոլորին: Դաս այն մասին, թե ինչ ճակատագիր են ունենում հայրենադավ երեսպաշտները: Ի դեպ, կարծիք կա, որ սա ընդամենը ձնծաղիկներն են…