Այսօրվա տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում մենք ունենք զոհ, եւ այդ դիվերսանտները շարունակում են մնալ իրենց տեղում, նույնիսկ չեն էլ մտադրվել փախնել․ Վիտալի Մանգասարյան


01:55 , 26 մայիս, 2021
Երբ հակառակորդը մայիսի 12-ից հետո ներխուժել էր ՀՀ սուվերեն տարածք եւ փորձում էր դիրքավորվել, վարչապետը ԱԱԽ նիստերից մեկի ժամանակ հայտարարում էր, որ տեղի ունեցածը դիվերսիոն գործողություն է։
Թշնամին արդեն երկու շաբաթ է մեր տարածքում է , եւ այսօրվա տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում մենք ունենք զոհ, եւ այդ դիվերսանտները շարունակում են մնալ իրենց տեղում, ենթադրում եմ նույնիսկ չեն էլ մտադրվել փախնել։
Մտովի փորձում եմ հիշել, թե ի՞նչ էր տեղի ունենում հակառակորդի հետ նախկինում` օրինակ 2014, 2015 թվականներին, երբ թշնամին որեւիցե ուղղությամբ դիվերսիա էր իրականացնում...
Հ.Գ
Այս իշխանության օրոք նույնիսկ
«դիվերսիա» եզրույթն է արժեզրկվել...