Շուրջ 2 շաբաթ ՀՀ ներխուժած ադրբեջանցիներն այսօր հերթական անգամ սպանեցին մեր սահմանապահ հայրենակցին, ուշքի արի՛ ՀԱՅ․ Գ․ Մելոյան


21:14 , 25 մայիս, 2021
Նիկոլասեր մոլորյալներ ու շահամոլներ,
մինչ դուք անհասկանալի պատճառներով ընդհատակ եք անցել՝ «չնկատելով», որ երկրում ՆԱԽԿԻՆԻ համեմատ անհամեմատ ահագնացել են բնապահպանական, սոցիալական, տնտեսական, առողջապահական, իրավական եւ մյուս բոլոր բնագավառների խնդիրները,
մինչ դուք ադրբեջանցի պաշտոնյաներին զուգահեռ «տարօրինակ զուգադիպությամբ» նույն թեզերն եք առաջ քաշում ու հիմնավորումներ ներկայացնում՝ ի վնաս հայ ազգի ու հայկական պետականության,
շուրջ 2 շաբաթ Հայաստանի Հանրապետություն ներխուժած ադրբեջանցիներն այսօր հերթական անգամ սպանեցին մեր սահմանապահ հայրենակցին։
Ուշքի արի՛ ՀԱՅ!