Մեղրի քաղաքապետը կմնա ազատության մեջ. դատախազությունը կրկին պարտվեց


16:10 , 24 մայիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք՝ Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ակցիաների քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Մեղրիի համայնքապետին։ Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար։ Մխիթար Զաքարյանը չի ընդունում մեղադրանքը։