News.am-ը գրում է․
Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածների արդյունքում «Թալիբան»-ի առնվազն վեց զինյալ է զոհվել, չորսը վիրավորվել են երկրի արեւելքում գտնվող Լոգար նահանգում, հաղորդում է «Սինհուա»-ն:
«Ռազմաօդային ուժերը շաբաթ օդային հարձակումներ են իրականացրել Լոգար նահանգի Մոհամադ աղա եւ Բարաքի Բարաք շրջաններում, որոնք մայրաքաղաք Քաբուլից մոտ 60 կիլոմետր հարավ են գտնվում: Սպանված զինյալների թվում է եղել նաեւ «Թալիբան»-ի տեղական առաջնորդը»,- ասված է տարածաշրջանում տեղակայված կառավարական ստորաբաժանման հայտարարության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ