Ճապոնիան իրանցի չորս դատապարտյալի արտահանձնում է Թեհրան


13:14 , 23 մայիս, 2021

News.am-ը գրում է․

Իրանի արդարադատության փոխնախարար Մահմուդ Աբասին եւ Իրանում Ճապոնիայի դեսպան Այկավա Կազուտոշին քննարկել են իրավական ոլորտում համագործակցության ամրապնդման պլանները, գրում է Tasnim news-ը:

Անդրադառնալով 2016 թվականին Իրանի եւ Ճապոնիայի կողմից ստորագրված դատապարտյալների արտահանձնման պայմանագրին՝ Աբասին հայտնել է իրավական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու Իրանի պատրաստակամության մասին: Նա նաեւ առաջարկել է երկկողմ համաձայնագրեր կնքել` քաղաքացիական, քրեական եւ առեւտրային գործերով իրավական համագործակցության կարգավորման նպատակով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ