Ուղղի՛ր մեջքդ, կպնե՛նք գործին, որ ապրե՛նք: Նենգ թշնամուն մեր երկրից հեռու քշենք. Արմեն Աշոտյանը բանաստեղծություն է հրապարակել


23:01 , 22 մայիս, 2021
Ուղղի՛ր մեջքդ, կպնե՛նք գործին, որ ապրե՛նք:
Նենգ թշնամուն մեր երկրից հեռու քշենք:
Հայկական լեռները,
Հայրենի հողերը պիտ պահենք,
Աշխարհին պիտի ապացուցենք,
Որ մենք պատիվ ունե՛նք:
Ուղղի՛ր մեջքդ, կպնե՛նք գործին, որ ապրե՛նք:
Մեր խաչերն ու օջախները ու՞մ թողնենք:
Հայրենյաց վերքերը,
Արցախի խոցերը պիտ բուժենք:
Ու ոչ ոք չկասկածի հանկարծ,
Որ մենք պատիվ ունե՛նք:
Ուղղի՛ր մեջքդ, կպնե՛նք գործին, որ ապրե՛նք:
Հերոսների հիշատակը վառ պահենք:
Հայաստան երկիրը
Մաքրելու խնդիրը պիտ լուծենք:
Ուս ուսի ու բոլորով միասին
Ասենք՝ պատիվ ունե՛նք: