Լավ լուրերի շարքից. եղել են դեպքեր, երբ մեր զինվորներից մեկի կողմից պատահական օդ կրակելուց թշնամու զինվորները ձեռքերը վերև են բարձրացրել` խնդրելով չկրակել


11:03 , 22 մայիս, 2021
Լավ լուրերի շարքից.
Շփման գծի տարբեր հատվածներից արդեն 2 օր ստանում եմ տեղեկություններ, որ մերոնք ակտիվ պաշտպանական աշխատանքներ են իրականացնում և շատ ավելի լավ են պահպանում ՀՀ տարածքը թշնամու հնարավոր մուտքից։
Եղել են դեպքեր, երբ մեր զինվորներից մեկի կողմից պատահական օդ կրակելուց թշնամու զինվորները ձեռքերը վերև են բարձրացրել` խնդրելով չկրակել, քանի որ իրենք կռվելու մտադրություն չունեն։
Եղել են նաև դեպքեր, երբ մերոնք են բառացիորեն ծեծի ենթարկել թշնամու զինվորներին` ստիպելով հետ գնալ դեպի ելման դիրքեր։
Այլ կերպ ասած` հայ զինվորը նույն անհաղթելին է, միայն հրաման ստանա...