«Հրապարակ». Արարատի մարզպետարանում պարտադրում են պատվաստվել «ԱստրաԶենեկա»-ով


09:58 , 22 մայիս, 2021

«Երեկ Արարատի մարզպետարանից ահազանգ ենք ստացել, որ մարզպետ Ռամիկ Թոնյանը աշխատակիցներին պարտադրում է պատվաստվել «Աստրա Զենեկա» պատվաստանյութով։ Մարզպետն ինքն էլ է նեղսրտել, թե առողջապահության նախարարությունն է նման պարտադրանք իջեցրել,  իրենից պատվաստվածների ցուցակներ են ուզել։

Մեզ ասացին, որ դեռս երկու-երեք հոգի են պատվաստվել, մյուսները կանգնած են դժվարին երկընտրանքի առջ՝ կորցնե՞լ աշխատանքը, թե՞ ենթարկվել պարտադրանքին, որից հետո հայտնի չէ, թե ինչ է հնարավոր կորցնել։ Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի հետ, իսկ կայքում նշված հեռախոսահամարներին որէ մեկը չէր պատասխանում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։