1915 թվականը կրկնվելու է, ժամանակին էլ մարդիկ ամեն օր ասում էին պետք է ընկերություն անել երիտթուրքերի հետ․ Արմինե Մելքոնյան


02:57 , 22 մայիս, 2021
Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մի վերլուծականում կարդացի, բայց առավոտից էլի էին ասել։
Իրանի սահմանը վտանգավում է, Վրաստանի հետ ճամփան իրենք են հսկելու, ընկնում ենք շրջափակման մեջ, որ հետո ոնց ուզեն հայերի հետ վարվեն։
Կեցցե մեր վարչապետը։ 1915 թվականը կրկնվելու է, ժամանակին էլ մարդիկ ամեն օր ասում էին պետք է ընկերություն անել երիտթուրքերի հետ։
Կարևորը թուրքը կգա ու Հայաստանում ներդրում կանի ։ Շատ հայանպաստ վիճակ է։