Ուժեղ երկիր այս կերպ են կառուցում, այլ ոչ ՀԴՄ կտրոններ հաշվելով և դատարկաբանությամբ զբաղվելով. Հ․ Ավետիսյան


01:27 , 21 մայիս, 2021
Ուժեղ երկիր այս կերպ են կառուցում, այլ ոչ ՀԴՄ կտրոններ հաշվելով և դատարկաբանությամբ զբաղվելով:
Առ այսօր նույնիսկ պարզագույն երկաթգիծ չունենք, որ կմիացներ օդանավակայանը մետրոյին:
Տարածաշրջանային առումով մեր դիրքն ավելի բարենպաստ է Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային հաբ լինելուն: Սա է պատճառը, որ մեզ համաձայնագրեր են պարտադրելու, և քանի որ մենք չենք բաշարում ստեղծել այդ արժեքը կդառնանք ռեսուրս այլոց համար, որոնք օգուտներ կքաղեն մեր տարածքներով միջազգային կոմունիկացիաներ ապահովելով:
Կամ արժեք ես ստեղծում կամ էլ ծառայում այլոց: Սա պարզագույն բանաձև է, որ առ այսօր չեն/ք հասկանում և ընտրում են/ք ռեսուրս լինելու ուղին: