Բաղրամյան պողոտայից 9 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն


23:06 , 20 մայիս, 2021

News.am-ը գրում է․

Բաղրամյան պողոտայից` Ազգային ժողովի դիմացից, 9 քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի  182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 9 անձ Բաղրամյան պողոտայից բերվել է ոստիկանություն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  քաղաքացիներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ եւ Նիկոլ Փաշինյանից պահանջում էին հրապարակել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել: Քաղաքացիները երթով շարժվեցին Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ փորձեցին փողոց փակել: Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին եւ բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների: