Արցախում ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ (Photo)


18:01 , 20 մայիս, 2021

Artsakhpress.am-ը գրում է․

Կրակոցն արձակվել է Սոս գյուղի մոտ՝ դիրքերի թիկունքում աշխատող տրակտորի ուղղությամբ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։

Բնութագրությունը հասանալի չէ