Դատախազության մոտ բողոքի ակցիայի մասնակցած Հայկ Հեքիմյանը զնդանված է ոստիկանին հարվածելու պատրվակով, մինչդեռ անգամ քննչական մարմիններն են ընդունում՝ առաջինը հարվածել է ոստիկանը․ Ռ․ Մելիքյան


21:08 , 19 մայիս, 2021
Այս իշխանությունները զրոյացնում են ոչ միայն մեր ազգային արժանապատվությունը, այլև դիմադրողականությունը։
Արդեն 21 օր է՝ ինչ արժանապատիվ սյունեցիների նկատմամբ «բեսպրեձելի» դեմ Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի մասնակից Հայկ Հեքիմյանը զնդանված է։ Նրան զնդանելու պատրվակը ոստիկանին հարվածելն է, մինչդեռ նույնիսկ քննչական մարմիններն են ընդունում, որ առաջինը հարվածողը ոստիկանն է եղել։
Ավելին, արդեն 6 օր է՝ Հայկին արհեստականորեն ու ապօրինի զրկում են իր անազատությունը վերաքննիչ դատարանում վիճարկելու հնարավորությունից։
Ազատությու՛ն քաղբանտարկյալ Հայկ Հեքիմյանին!!!