Շիրակում բախվել են Toyota-ն ու բեռնատարը, որը կողաշրջվել է․ 3 մարդ հոսպիտալացվել է․ shamshyan.com


11:15 , 18 մայիս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota մակնիշի և Howo  մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։

Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 3 հոգի ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: