Իշխանական խմբակցության կարկառուն ներկայացուցիչ Վովա Վարդանյանը «Հանրային քննարկում» հաղորդաշարի ընթացքում հայտնել է, թե մեր բանակը պաշտպանում է ժողովրդին և ոչ թե ամայի ԻՆՉ-ՈՐ տարածքներ


18:58 , 17 մայիս, 2021
Եգիպտոսի տարածքը կազմում է 1.001.450 քառակուսի կիլոմետր: Նշված տարածքից բնակչությունը զբաղեցնում է ընդամենը 5 տոկոսը: Եգիպտոսի տարածքի շուրջ 90 տոկոսն անապատ է:
Եգիպտացիներն իրենց տարածքի անապատի ամեն հատիկ ավազի համար պատրաստ են պատերազմել մինչև արյան վերջին կաթիլը:
Հայաստան, մեր օրեր:
Իշխանական խմբակցության կարկառուն ներկայացուցիչ Վովա Վարդանյանը «Հանրային քննարկում» հաղորդաշարի ընթացքում հայտնել է, թե մեր բանակը պաշտպանում է ժողովրդին և ոչ թե ամայի ԻՆՉ-ՈՐ տարածքներ:
Անհայրենիքների իշխանությունն այլևս երբեք չպետք է իշխանություն ունենա: