Ադրբեջանցիները Սեւ լճի տարածքում կունենան առնվազն չորս հենակետ՝ յուրաքանչյուրում 15-ական զինվոր․ Վահե Հակոբյան


09:36 , 17 մայիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանական զորքերի մի մասը կլքի Սյունիքը, բայց Սև լճի տարածքում կթողնեն չորս հենակետ, ավելին՝ հայկական կողմին թելադրվում է, թե տարածքում քանի զինվոր պետք է մնա։

«Համաձայն իմ ստացված տեղեկությունների, մի մասը ըստ պայմանավորվածության, պետք է լքի տարածքը, բայց ադրբեջանցիները թողնում են առնվազն չորս հենակետ, որտեղ իրենք այսօրվա դրությամբ գտնվում են՝ յուրաքանչյուրում 15-ական զինվոր»․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ,«Վերածնվող Հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը` հավելելով, որ յուրաքանչյուր հենակետում կմնա ընդհանուր առմամբ՝ 60 զինվոր

«Ընդ որում` մեզ մոտ էլ է սահմանափակում դրված՝ նույն քանակի։ «Հետաքրքիրն» այն է, որ մեզ, մեր տարածքում պայման են դնում, թե մենք քանի զինվորով պետք է այդտեղ ներկա լինենք»,- ասաց Վահե Հակոբյանը` հավելելով, որ երկու կմ հետ կգնան, թե 10 մետր, էական չէ, ադրբեջանցիները մնում են մեր տարածքում` թողնելով 4 հենակետ։

«Իիշխանությունները փորձում են ցույց տալ, թե հաղթանակ է, բայց այդպես չէ։ Նախ՝ այս բանակցությունները տարել է Մուրադովը, եվ երկրորդ՝ սա միայն թայմ աութ է, սա ոչ մի հաղթանակ չէ, ինչի՞ մասին է խոսքը։ Այստեղ փաստորեն ադրբեջանցի տեռորիստները, որոնք հատել են ՀՀ պետական սահմանը, առնվազն 60 հոգով մնալու են»։

Դիտարկմանը, թե հայկական կողմը պայմանին հակառակ ոչինչի չի ասել, Հակոբյանն ասաց․ «Ո՞վ է մեր մոտից բանակցել, մի հատ բանակցողի անունը թող ասեն։ Բացի առաջին կորպուսի հրամանատարից, ես այնտեղ մարդ չգիտեմ, բայց դա իրենց «լեւըլը» չի, հասկանո՞ւմ եք»։